«Նաիրիտ» գործարանի մոտ 400-450 նախկին աշխատակիցների այսօր` հուլիսի 24-ին, վճարել են իրենց ամբողջ աշխատավարձային պարտքը:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը`նշելով, որ այսօր աշխատավարձերը ստացել են երկու արտադրամասերի աշխատակիցները, որոնք 7 օր առաջ էին ստորագրել աշխատավարձերի ուշացման տույժ եւ տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիրը:
«Բոլոր աշխատակիցները մինչեւ մյուս շաբաթվա վերջ կստանան իրենց աշխատավարձերը, մեզ կառավարությունում այդպես են խոստացել: Եթե 1 աշխատակից էլ չստանա իր աշխատավարձը, մենք հուլիսի 30-ին բողոքի ակցիա կանենք կառավարության մոտ եւ կտրուկ քայլերի կդիմենք»,-ասաց նա: