Քաղաքական Իրավական 

ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանի 60-ամյակի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 60-ամյա տարեդարձի կապակցությամբ:

 

«Մեծարգո պարոն Նախագահ,

 

 

Խորին հարգանքով շնորհավորում եմ Ձեզ 60-ամյա տարեդարձի կապակցությամբ: Պետական և քաղաքական գործչի Ձեր հավասարակշռված ու հետևողական ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն այսօր  իր կայուն  տեղն է զբաղեցում տարածաշրջանային և  միջազգային կարևորագույն գործընթացներում: 

 

Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հզոր եռամիասնությունն  ու բոլոր մարտահրավերներին միասին դիմակայելու կամքը մեծապես պայմանավորված է Ձեր որդեգրած «Մեկ ազգ, մեկ Հայրենիք» քաղաքականությամբ: 

 

60-ամյա հոբելյանի առթիվ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում՝  ի բարօրություն մեր Հայրենիքի»:  

 

Նույն շարքից