Գլխավոր Հիշում եմ և պահանջում 

Ռիո դե Ժանեյրոյի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

analitik.am

Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն հուլիսի 24-ին վավերացրել է օրենք, որը հաստատում է ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման օր։ Ինչպես տեղեկացնում է, «Արմենպրես»–ը՝ արգենտինական Prensa Armenia կայքի հղումով, սույն օրենքով նահանգը փաստացի ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

Պարանայից, Սեարայից, Սան Պաուլոյից հետո Ռիո դե Ժանեյրոն Բրազիլիայում 4-րդ նահանգն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Մայիսին Բրազիլիայի Դաշնային Սենատը նույնպես միաձայն ընդունել էր Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:

Նույն շարքից