Ռուս գործարար Գերման Ստերլիգովը նոր գրառում է կատարել VKontakte-ի իր էջում:
«Ադրբեջանական և ռուսական մամուլի մի մասը մի ամբողջ շաբաթ զրպարտում էր ինձ, որ ես, իբր, «փախել եմ Լեռնային Ղարաբաղ»՝ թաքնվելով Ռուսաստանի ոստիկանությունից: Ստորանալու և ապացուցելու փոխարեն, որ դա սուտ է, ես որոշեցի զրպարտությունը ցրել ամենապարզ միջոցով՝ մի քանի օրով վերադառնալ Ռուսաստան, որ բոլոր զրպարտիչները լռեն»,- գրել է Ստերլիգովը:
Նա նաև նշել է, որ Մոսկվայում 3 օր լինելուց հետո Ռուսաստանի իրավապահ մարմիններն իր հանդեպ ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել: