Քաղաքական Միջազգային 

Ավստրալիայում ձերբակալվել է բուժաշխատողը, ով բուժել է ահաբեկիչներին

Russian.rt.com կայքի փոխանցմամբ՝ Ավստրալիայում ձերբակալվել է 39-ամյա բուժաշխատողը, ով մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում բուժօգնություն ցուցաբերելու համար։

Ադամ Բրուքման անունով բուժաշխատողը պետք է դատարանի առաջ կանգնի Սիդնեյում հուլիսի 27-ին։

Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է, որ նա ձերբակալվել է օդանավակայանում։

Նույն շարքից