Հայաստան Քաղաքական Իրավական 

ՀՀ Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը կարևոր է Արցախի դատական համակարգի համար. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

 

 

Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն պահանջված է և կարեւոր Արցախի դատական համակարգի համար: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Նույն շարքից