Աստղագետների կարծիքով, ֆինանսական մեր հաջողությունները մեծամասամբ կախված են այն հանգամանքից, թե ինչ զուգընկեր ունենք: Կյանքի ընկեր ընտրելուց անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն զգացմունքային համապատասխանությունը, այլ նաև աստղագուշական ֆինանսական համապատասխանությունները: Ուզո՞ւմ եք հարստանալ: Ընտրեք այն զուգընկերոջը, որը հորոսկոպով ավելի շատ է Ձեզ համապատասխանում:
Խոյերին անհրաժեշտ է մտերմություն պահպանել օդային նշանների, հատկապես, Ջրհոսների հետ: Ջրհոսը իդեալական զույգ է նրանց համար: Կշեռքները ևս ֆինանսական հաջողություններ կարող են առաջ բերել: Խոյերը պետք է զգուշանան Կարիճներից:
Ցուլերը հաջողակ են Առյուծների և Կարիճների հետ: Հորոսկոպի տվյալ նշանների հետ կապը Ցուլերի համար կարող է անասանելի ֆինանսական հաջողություն ունենալ: Հաջողակ կարող են լինել հարաբերությունները նաև կրակի այլ նշանների հետ, մասնավորապես Խոյերի հետ: Սակայն այս դեպքում Ցուլերը ստիպված կլինեն պահպանել նյարդերը:
Երկվորյակները կարող են ֆինանսական հաջողության հասնել Առյուծների հետ ամուսնության դեպքում: Առյուծները տվյալ նշանի ներկայացուցիչների համար իսկական ֆինանսական մագնիս են: Այծեղջյուրը, Ցուլը և Կույսը ինքնուրույն կարող են ֆինանսական խնդիրները լուծել, իսկ ահա երկվորյակներին ոչնչով չեն կարող օգնել: Կարիճները ևս Երկվորյակների համար բարեհաջող ֆինանսական ամուսնություն չեն կարող երաշխավորել:
Խեցգետինները, որպեսզի հարստանան, պետք է Առյուծների, Խոյերի և Աղեղնավորների հետ հարաբերություններ սկսեն: Այս նշանի ներկայացուցիչները կարող են ինչպես ինքնուրույն գումար վաստակել, այնպես էլ Խեցգետիններին հատկացնել գումար:
Առյուծները կհարստանան Երկվորյակների հետ ամուսնության դեպքում: Այս զույգը անհավատալիորեն հաջողակ է գումարային հարցերում: Երկուսով բավական արագ կարող են հարստության հասնել: Առյուծները հարուստ կյանք կարող են ունենալ նաև Կշեռքների, Ջրհոսների, Այծեղջյուրների, Կույսերի հետ: Հորոսկոպի այս նշանը պետք է հեռու մնա Կարիճներից, որի ներկայությունը կարող է անգամ սնանկության հասցնել:
Կույսերին Կարիճների օգնությունը կարող է պետք լինել: Եթե մնացած նշանների հետ ֆինանսական հաջողությունը բացակայում է, ապա Կույսերի դեպքում նրանք կարող են գլխավոր դերը ստանձնել: Կարիճները Կույսերին կօգնեն զարգացման ուղիներ փնտրել:
Կշեռքները բիզնեսում հաջողության են հասնում հորոսկոպի գրեթե բոլոր նշանների հետ: Կշեռքները իրենց երկրորդ կեսերին ապահովում են գումարով, սակայն, երբեմն առանց լումայի կարող են մնալ: Միակը, որ կարող է այս նշանին օգնել դուրս գալ այդ վիճակից, Աղեղնավորի նշանի ներկայացուցիչներն են: Եթե նրանք սիրային հարցում միաբանվեն, ապա կարող են հասնել կայուն ֆինանսական հաջողության:
Կարիճների հետ ամեն ինչ բարդ է: Նրանք հորոսկոպի գրեթե բոլոր ներկայացուցիչներից այսպես ասած` խլում են փողերը: Գումարային ներդաշնակություն կունենան Այծեղջյուրների, Ցուլերի և Կույսերի հետ: Կարիճներին աստղագետները խորհուրդ չեն տալիս կյանքը կապել Առյուծի, Խոյերի և Աղեղնավորների հետ: Նույնիսկ այս դեպքում Կարիճները պետք է միշտ պատրաստ լինեն միայնակ պահպանել ֆինանսական կայունությունը, քանի որ այս նշանը թվարկվածների հետ երկար ժամանակ չի կարող գումար վաստակել:
Աղեղնավորները հաջողակ կլինեն Ջրհոսների և Կշեռքների հետ: Եթե նրանք ընտանիք կազմեն այս նշաններից որևիցե մեկի հետ, հարուստ և ապահով ապագան երաշխավորված է: Հաջող կապ կարող է լինել նաև Այծեղջյուրների, Կույսերի հետ: Ի շնորհիվ Աղեղնավորների հաջողակ լինելուն`այս նշանները կարող են հասնել ֆինանսական հաջողության և ապահովել ընտանիքը:
Այծեղջյուրն այն նշանն է, ում հետ հորոսկոպի նշաններից գրեթե ոչ մեկը չի կարող ֆինանսական հաջողություն ունենալ: Այնպես որ աստղագետները խորհուրդ են տալիս գումարային հարցերում համատեղելիության մասին չմտածել: Միևնույն ժամանակ նշում են, որ Աղեղնավորների, Խոյերի և Առյուծների հետ ամուսնական կապը կարող է կայուն եկամուտ գրանցել:
Ջրհոսներին խորհուրդ է տրվում ամուսնական հարաբերություն ունենալ կրակի նշանների` Աղեղնավորների, Խոյերի և Առյուծների հետ: Ֆինանսական հաջողություն կարող են բերել նաև Ջրհոսները և Ցուլերը: Իսկ ահա Կարիճներից արժե խուսափել. վերջիններիս ֆինանսական գործերը գրեթե միշտ ձախողվում են:
Ձկները միշտ ինչ-որ մեկի օգնության կարիքն ունեն, այդ թվում` և ֆինանսական: Այս հարցում Ձկներին կարող են օգնել Այծեղջյուրները, Կույսերը և Ցուլերը: Եթե նրանք ցանկանան ինքնուրույն հասնել հաջողությունների, ապա Խոյերը նրանց օգնության ձեռք կարող են մեկնել: