Քաղաքական Միջազգային 

Թուրքիայի մեջլիսում արտահերթ նստաշրջան կհրավիրվի

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, որը գտնվում է արձակուրդի մեջ, հուլիսի 29-ին կմեկնարկի արտահերթ նստաշրջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Վարչապետը հայտնել է, որ մեջլիսի նիստում կքննարկվի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջարկը` կազմելու հատուկ քննող հանձնաժողով, որը կուսումնասիրի Սուրուչի ահաբեկչական դեպքերը, որին զոհ է գնացել 32 մարդ:

Մեջլիսի արտահերթ նստաշրջան հրավիրելու առաջարկ ավելի վաղ արել էին քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, ինչպես նաև քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը:

Նույն շարքից