Սիրիայի հյուսիսային շրջանները, որոնք կազատագրվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, անվտանգության գոտի կդառնան։
Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ria.ru գործակալությունը:
«Երբ Սիրիայի հյուսիսային շրջանները մաքրվեն ԻՊ-ի սպառնալիքներից, այնտեղ կստեղծվի անվտանգության գոտի: Մենք մշտապես պաշտպանել ենք ոչ թռիչքային գոտու և անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտությունը Սիրիայում, որտեղ կկարողանային տեղավորվել փախստականները»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չավուշօղլուն։