Հասարակություն 

Հռոմի պապը շնորհավորել է Հայ կաթողիկե եկեղեցու նոր առաջնորդին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է Հայ կաթողիկե եկեղեցու նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյանին։

Իր ուղերձում Հռոմի պապը հույս է հայտնել, որ պատրիարքի նոր առաքելությունը պտղաբեր կլինի, հայտնում է Վատիկանի ռադիոն։

Պապի խոսքով, Պատրիարքն ընտրվել է այնպիսի ժամանակ, երբ հայ եկեղեցին բախվում է տարբեր բարդությունների և մարտահրավերների։ Մասնավորապես, Հռոմի պապը նշել է Մերձավոր արեւելքում հայ կաթոլիկների կրած դժվարությունները։

Նույն շարքից