17-ամյա Քայլի Ջեններն ավարտել է Laurel Springs School դպրոցը: Այդ կապակցությամբ Քարդաշյանները Քրիս Ջենների տան հետնամասում կազմակերպել են աղմկոտ երեկույթ, որի լուսանկարները հրապարակվել են Ինսթագրամում:
Այդ ոչ ֆորմալ միջոցառումը վարել է Ռայան Սիքրեստը, որը American Idol հեռուստաշոուի հաղորդավարն է և հանդես է գալիս որպես «Էմմի»-ի մրցանակակիր:
Քայլին ողջ երեկո անց կացրեց ռեփեր Tyga-յի գրկում, իսկ Քլոեն, մի քանի օր առաջ վերջնականապես ամուսնալուծվելով բասկետբոլիստ Լամար Օդոմից, պարում էր թվերկ:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք Ջեններ քույրերը պլանավորում են հետագայում շարունակել ուսումն ու քոլեջ ընդունվել:



