Առողջապահություն Հասարակություն 

Ի՞նչ ուտել շոգ եղանակին

Մրգերն ու բանջարեղենը պարունակում եմ մեծ քանակությամբ հակաօքսիդատներն, որոնք դանդաղեցնում են թթվայնության արտադրությունը օրգանիզմում: Իսկ բջջանքը խոչընդոտում է հանքանյութերի ու ճարպանյութերի մարսման գործընթացին:

Կանաչին օգնում է օգտակար տարրերի ձևավորմանը, մասնավորապես արյան մեջ, ինչի արդյունքում օրգանիզմի վրա անտանելի շոգի ազդեցությունը մեղմանում է:

Ցիտրուսներ. Սրանք շոգ եղանակին պարզապես փրկություն են: Ցիտրուսը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Շոգին օրգանիզմը օգտագործում է նորմայից շատ վիտամին C: Այդ պատճառով դուք պետք է օրգանիզմին օգնեք, որպեսզի դրա քանակությունը չիջնի նորմայից:

Կարմիր չոր գինի. Այս գինու տեսակը օգնում է օրգանիզմին չեզոքացնել վնասակար ու անպետք նյութերը: Արդյունքում օրգանիզմը ավելորդ էներգիա չի ծախսում այդ գործընթացը իրականացնելու համար:

Կանաչ թեյ ու հանքային /չգազավորված/ ջուր. Այս երկուսի ազդեցությունը շատ պարզ է: Դրանք շոգին առաջացող ծարավը հագեցնելու լավագույն միջոցներն են, որոնք փրկում են օրգանիզմը ջրազրկումից:

Նույն շարքից