Հասարակություն 

«Իսլամական պետության» գլխավոր դահիճը լքել է կազմակերպությունը

Ջիհադի Ջոնը՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության անդամը, ով զոհերին սպանում էր տեսախցիկի առջև, դուրս է եկել ԴԱԻՇ-ի շարքերից և հեռացել անհայտ ուղղությամբ, հայտնում է Mirror-ը:

Ենթադրվում է, որ նա գնացել է Աֆրիկայի հյուսիս: Ըստ երևույթին՝ ահաբեկիչը վախեցել էր այն բանից, որ արևմտյան հատուկ ծառայությունները նրան նույնականացրել են որպես բրիտանացի և ամերիկացի պատանդների դահիճ:

Ջիհադի Ջոնը, ում իսկական անունը Մուհամմեդ Էմվազի է, բազմաթիվ անգամ հայտնվել է ԴԱԻՇ-ի հոլովակներում, որտեղ նա սպանում է նարնջագույն համազգեստով պատանդներին:

 

Նույն շարքից