Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն շարունակում է Յանուկովիչի նախկին ապազգային քաղաքականությունը, ուստի, Ուկրաինայի փրկության համար առաջնային է դարձել երկրի նախագահին անվստահություն հայտնելու անհրաժեշտությունը:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Արմատական կուսակցության նախագահ ու Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն, ով հանդես է եկել Պորոշենկոյի կոշտ քննադատությամբ:
Նրա համոզմամբ, Պորոշենկոն աստիճանաբար վերածվում է Յանուկովիչի, իսկ նման իրավիճակը Ուկրաինայի մշտական ողբերգությունն է, երբ երկրի առաջին դեմքը փորձում է դառնալ բռնապետ:
Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ երկիրը վերջնական անդունդից փրկելու համար անհրաժեշտ է պահանջել Պորոշենկոյի պաշտոնանկությունն ու ստեղծել միջխորհրդարանական հետաքնչական մարմիններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պորոշենկոյի հրամանով թիկնազորը դուրս էր հրավիրել Լյաշկոյի դահլիճից, որտեղ վերջինս ելույթ էր ունեցել:
Իր հերթին Լյաշկոն հայտնել էր, որ Պորոշենկոյին իր նստավայրից հեռացնելու են, բայց արդեն ցցերի վրա: