Քաղաքական Միջազգային գլխավոր 

Ազարով. Ուկրաինան վերածվել է Միացյալ նահանգների վասալի

Ուկրաինայի իշխանությունները ընդունակ չեն կարգավորել երկրի առջեւ ծառացած խնդիրները, իսկ ընդդիմադիր ուժերն ընդհանրապես հրաժարվում են կատարել կենտրոնական կառույցների հրահանգները:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, նշելով, որ երկրում տնօրինում են ամերիկացիներն ու Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նրա խոսքերով, Մերձկարպատներում Աջ սեկտորի ու իրավապահների բախումների ժամանակ հակամարտության գոտի ժամանեցին ոչ թե երկրի նախագահն ու վարչապետն, այլ ԱՄՆ դեսպանը, ինչն ապացուցում է, որ Ուկրաինան կառավարում են ամերիկացիները:

Ազարովի վստահեցմամբ Մուկաչեւոյում սպասում էին ոչ թե Պորոշենկոյին կամ Յացենյուկին, այլ երկրի իրական տիրոջը՝ ԱՄՆ-ին՝ ի դեմս դեսպանի:

Փաստորեն ամերիկյան դեսպանը լուծում է հարցեր, որ ի զորու չեն լուծել կիեւյան իշխանությունները:
Ջեֆրի Պայետը հարթեց օլիգարխ Կոլոմոյսկու ու Պորոշենկոյի տարաձայնությունները, Օդեսայում իշխանության բերեց Սահակաշվիլուն՝ այսպիսով դառնալով Ուկրաինայի գեներալ-նահանգապետը:

Նույն շարքից