Կիեւյան իշխանությունների ու նացիստական որեւէ կազմակերպության միջեւ հականարտության սրման պարագայում ուկրաինական ազգայնական բոլոր գումարտակները դուրս կգան Պորոշենկոյի դեմ:
Նման կարծիք է հայտնել ֆրանսիացի վերլուծաբան, Ռուսաստանի հարցերով մասնագետ Պիեռ Լորենը, նշելով, որ արմատական Աջ սեկտոր կազմակերպության ու կիեւյան վարչախմբի հակամարտությունը առավել կսրի Ուկրաինայում տիրող քաոսային իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Լորանը հիշեցնում է, որ Մուկաչեւոյի դեպքերց անմիջապես հետո Աջ սեկտորը հայտարարեց, որ հեղափոխությունը երկրում դեռ չի ավարտվել, իսկ Կիեւում կայացած միտինգին Աջ սեկտորի առաջնորդ Դմիտրի Յարոշը ազդարարեց, որ անհրաժեշտ է պաշտոնանկ անել Պորոշենկոյին ու երկրում համընդհանուր հանրաքվե իրականացնել:
Լորանի համոզմամբ Յարոշը իր խաղադրույքը կատարում է իր վերահսկողության ներքո գտնվող զինված խմբավորումների վրա, հասկանալով, որ վճռական պահին մյուս ազգայնականները հանդես կգան Պորոշենկոյի վարչախմբի դեմ:
Լորանի կարծիքով ներկայումս Պորոշենկոյի ձեռքերը կոպիտ ասցաված կապված են:
Մի կողմից նրան անհրաժեշտ չեն վերահսկողությունից դուրս գտնվող գումարտակները, մյուս կողմից նա չի կարող հրաժարվել նրանցից, քանի որ կամավորական ազգայնական զորաջոկատները ակտիվ ռազմական գործողություններ են վարում երկրի հարավ-արեւելքում:
Վերջին հաշվով Պորոշեմկոն ու Յացենյուկը վախենում են Ազգային գվարդիայի ռեակցիայից, որը մարզում ու վերահսկում է Աջ սեկտորը: