Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի երկրի խորհրդարանի ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 4-ին, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Աթամբաեւը նաեւ հրահանգել է կառավարությանը անհրաժեշտ միոջցներ հատկացնել ընտրությունների կազմակերպման համար։
Ղրղըզստանի խորհրդարանը՝ Ժոգորկու Կենեշը բաղկացած է 120 պատգամավորներից, ընտրվում է համամասնական ընտրակարգով, հինգ տարով։