Աֆղանստանում հարսանիքի ժամանակ ծագած կռվի արդյունքում մահացել է 20 մարդ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի գիշերը: Շրջանի ոստիկանապետ Գուլիստան Կխանի խոսքերով, հարսանյաց հանդեսի ժամանակ զինված խմբերի միջև կրակոցներ են սկսվել: 20 հոգի համացել է, 10 մարդ՝ վիրավորվել: Նրա խոսքերով բոլոր տուժածները քաղաքացիներ են: Տեղի իշխանությունները սկսել են հետաքննություն անցկացնել, որպեսզի պարզեն կռվի պատճառը: