Հասարակություն 

Մահացել է Հյուսթոնի միակ աղջիկը

Բոբբի Քրիստինա Բրաունը՝ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի և Բոբբի Բրաունի միակ երեխան, կիրակի օրը՝ հուլիսի 26-ին,  մահացել է: Այս մասին  NBC News-ին հայտնել է նրա ընտանիքը:

«Նա վերջապես հանգիստ գտավ աստծո մոտ: Մենք ևս մեկ անգամ ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին մեծ սրո և անսահման ուշադրության համար », — ասել են մահացածի հարազատները:

22-ամյա Բրաունը կոմայի մեջ էր  հունվարի 31-ից, երբ նրա քաղաքացիական ամուսին Գորդոնը ուշագնաց գտել էր նրան լոգարանում: Ընտանիքի անդամները հայտնել են, որ աղջկա մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի անդառնալի վնասվածք:

Գորդոնի դեմ դատական հայց է ներկայացվել առ այն, որ Բոբբին մինչև կոմայի մեջ ընկնելը վիճել  էր Գորդոնի հետ:

Հայցորդի պնդմամբ, Բրաունը կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ էր ստացել Գորդոնի պահվածքի պատճառով: Հայցում նաև նշվում է, որ Գորդոնը ծեծել է Քրիստինային , որպեսզի վերջինս նրան տա մոր կողմից ժառանգած նշանակալի հարստությունը: Ասվում է նաև, որ Քրիստինայի կոմայի մեջ եղած ժամանակ Գորդոնը նրա հաշվեհամարից գողացել է 11 հազար դոլար:

Գորդոնը Ուիթնի Հյուսթոնի որդեգրած տղան էր, ով Հյուսթոնի մահից հետո  սկսել է հանդիպել Քրիստինայի հետ: 2012 թվականին զույգը սկսեց ներկայանալ որպես կին և ամուսին, սակայն պաշտոնապես նրանք երբեք ամուսնացած չեն եղել:

Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012թ-ի փետրվարի 11-ին Բեվերլի-Հիլլզի հյուրանոցներից մեկում: Նրա մարմինը լոգարանում գտել էր բարեկամուհին:

Նույն շարքից