Ուկրաինայի ազգային գվարդիայի «Ազով» գնդի իրավաբանական բաժնի ղեկավար Յարոսլավ Բաբիչին գտել են կախված իր բնակարանում: Այս մասին իր ՖԲ էջում գրում է գնդի նախկին զինյալ Դմիտրի Լինկոն, ով այժմ Գերագույն Ռադայի պատգամավոր է՝ Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ կուսակցությունից:
Նրա խոսքերով մարմինը գտնվել է կիրակի օրը, հուլիսի 26-ին:
«Ես ճանաչում եմ Յարոսլավին: Չեմ կարող դրան հավատալ: Խորապես ցավակցում են հարազատներին», — գրում է Լինկոն:
«Ազով» -ի մամուլի խոսնակի խոսքերով այժմ պարզվում է Բաբիչի մահվան պատճառը:
Բաբիչը նաև «Ազովի» քղաքացիական կորպուսի փոխնախագահն էր: