Հասարակություն 

Իսկական տղամարդը գործով է զբաղված ու փողկապ չի ուտում․ Տիմատին՝ Միխեիլ Սաակաշվիլիին

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ հանրահայտ ռեփեր Տիմատին պատասխանել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին։ Վերջինս խորհուրդ էր տվել Ուկրաինայի սահմանային ծառայությանը թույլ չտալ ռեփերին մուտքն գործել Օդեսա՝ Ուկրաինայի հանդեպ իր դիրքորոշման պատճառով։

Տիմատին հայտնել էր, որ ելույթով հանդես չի գա Օդեսայում, քանի որ չի ցանկանում սադրանքների համար ավելորդ առիթներ տա Սաակաշվիլիին։

Ռեփերը Instagram-ում գրել է․ «Պրոբլեմ չկա, ես համերգ չեմ տա, որպեսզի չուրախացնեմ Սաակաշվիլիին սադրանքների համար ավելորդ առիթներով։ Սակայն արժե՞ արդյոք լուրջ ընդունել քաղաքական գործչի խոսքերը, ով կողոպտել է իր սեփական երկիրը, գտնվում է դաշնային հետախուզման մեջ՝ լինելով լքված իր իսկ ժողովրդի կողմից։ Իսկական տղամարդը գործով է զբաղված ու փողկապ չի ուտում»։

Նույն շարքից