Վրաստանի Գլխավոր դատախազությունը չորեքշաբթի հերքել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Օտար Կախիձեի պնդումներն այն մասին, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքները ներկայացավել են առանց գործով առկա ապացույցների: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU–ն:
«Տվյալ գործով հետաքննությունը վարվում է 2013-ի հոկտեմբերի 25-ից: Բազմաթիվ հետքննչական միջոցառումներ են իրականացվել, հարցաքննվել է 100 վկա, գործում առկա են տեսանյութեր, փորձագետների եզրակացություններ և հետաքննության համար կարևոր այլ փաստաթղթեր: Գործով հավաքված փաստաթղթային ապացույցները միայն 80 հատոր են կազմում», - ասվում է դատախազության հրապարակած հայտարարության մեջ:
Միաժամանակ գերատեսչությունից նշում են, որ գործի նյութերին ծանոթացել են մեղադրյալների փաստաբանները: Այդ առթիվ Գլխավոր դատախազությունը «անլուրջ» է համարում Սաակաշվիլիի փաստաբանի հայտարարությունն այն մասին, որ իր պաշտպանյալի հանդեպ մեղադրանքներն անօրինական են ներկայացվել և առանց ապացույցների: