Sobesednik.ru կայքին տված հարցազրույցում ՝ ռուս գործարար Գերման Ստերլիգովը ասել է, որ ափսոսում է զբոսաշրջիկների համար Ղարաբաղի չափազանց շատ փիարի համար:
«Իմ առաջին ցանկությունը իսկապես մարդկանց ասելն էր. «Եկեք Ղարաբաղ: Գիտեք՝ դա ինչ հրաշալի է, ինչ բացահայտում է դա: Եվ դա ինչպիսի ընդհանրապես ուրիշ մոլորակ է»: Իսկ հիմա ես մտածել եմ և, թերևս, կխուսափեմ այդ կոչերից՝ ղարաբաղցիների կյանքը չփչացնելու համար: Հետաքրքրասեր մարդկանց բազմությամբ կյանքի սքանչելի ընթացքը չխախտելու համար»,- ասել Ստերլիգովը:
Նա նաև նշել է, որ շրջել է ողջ աշխարհով «և ավելի խաղաղ, սրտաբաց, ջերմ, հարմարավետ տեղ, որտեղ լողում ես հյուրընկալության օվկիանոսում, գտնել հնարավոր չէ»: