Spletnik.ru կայքի փոխանցմամբ՝ ամերիկյան New York ամսագիրն իր առաջին էջում հրապարակել է 35 կանանց լուսանկարները, որոնք մեղադրում են հայտնի երգիծաբան Բիլլ Քոսբիին բռնաբարության և սեռական ոտնձգություն կատարելու մեջ:
Ամսագիրը հրապարակել է կանանց հետ խոսակցությունից դրվագներ, և նրանք պատմում են Քոսբիի հետ շփումների և այն դժվարությունների մասին, որոնց հանդիպել են Քոսբիի հասցեին հրապարակավ մեղադրանքներ անելուց հետո: Ամսագրի առաջին էջում կանայք պատկերված են սև հագուստներով, իսկ ամսագրի ներսում` սպիտակ: