Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ հանրահայտ երգիչ Մայքլ Ջեքսոնի 87-ամյա հայրը Բրազիլիայում կաթված է ստացել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։
Կայքի տվյալների համաձայն՝ Ջո Ջեքսոնին տեղափոխել են Սան Պաուլուի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Պարբերականը նշում է, որ մինչ այդ Ջո Ջեքսոնի մոտ առիթմիա էին ախտորոշել։