Քաղաքական Միջազգային Իրավական 

Թբիլիսիի դատարանը հեռակա կալանավորել է Սաակաշվիլիին

Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի գլխավոր դատախազության պահանջը և հեռակա կալանավորել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ծառայողական լիազորությունները չարաշահելու գործով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Հեռակա կալանքի տակ են առնվել նաև արդարադատության և պաշտպանության նախկին նախարարներ Զուրաբ Ադեիշվիլին և Դավիդ Կեզերաշվիլին։

 

Սաակաշվիլին մի քանի նախկին նախարարների հետ մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։

 

Այս հոդվածով մեղադրյալին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում։ Նրանց փաստաբաններն արդեն հայտնել են վճիռը բողոքարկելու մտադրության մասին։

 

Սաակաշվիլին, ով լքել է Վրաստանն իր նախագահական երկրորդ ժամկետի ավարտից անմիջապես հետո, ավելի վաղ դատախազության մեղադրանքն անվանել էր «զուտ քաղաքական»։

Նույն շարքից