Hi-tech.mail.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երիտասարդ մարզիկ Յանա Մարտինովայ Iphone-ի վրա։
Դեպքը տեղի է ունեցել Կազանում անցկացված ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության ժամանակ։ Երկրի ղեկավարի հետ ավանդական շփման ժամանակ ՌԴ հավաքականի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները խնդրել են Պուտինին ստորագրություն տալ։
Հեռախոսի լուսանկարն աղջիկը տեղադրել է Instagram-ում և գրել՝ «Վլադիմիր Պուտինի ստորագրությունը։ Ես երջանիկ եմ»։