Աջ սեկտոր կազմակերպության հետ աճող հակամարտության հետեւանքով Կիեւյան վարչախմբի կայությունը գտնվում է սպառնալիքի տակ:
Այս մասին հայտնել են Stratfor հետազոտական կենտրոնի վերլուծաբանները, նշելով, որ մայդանի իրադարձություններին իրեն ակտիվորեն դրսեւորած Աջ սեկտորը հերթական ավանտյուրան իրականացրեց Մերձկարպատների Մուկաչեւո բնակավայրում, որտեղ բախումներ հրահրեց իրավապահների հետ:
Ինչպես տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, վերլուծաբանների կարծիքով արմատական ազգայնական Աջ սեկտորը հանդես է գալիս այնպիսի ձախ-նեոֆաշիստական գաղափարներով, որ իր հետագա գործողություններով կարող է խաթարել ուկրաինական իշխանությունների կայունությունն, որն առանց այդ էլ հայտնվել է ֆինանսական ու տնտեսական բազմաթիվ խնդիրների առջեւ:
Նյութի հեղինակների համոզմամբ, կիեւյան իշխանությունները հայտնվել են ծուղակում մի կողմից աշխարհազորայինների հսկայական ուժերի, մյուս կողմից արեւմուտքում նոր թափ ստացած արմատական կազմավորումների միջեւ:
Պատահական չէ նաեւ Աջ սեկտորի աննախադեպ հզորացումը, քանի որ հենց վերջինս առանցքային դերակատարում ունեցավ մայդանի իրադարձություններում ու 2014 թ.-ի հեղաշրջման ընթացքում:
Բացի այդ Աջ սեկտորի վերահսկողության տակ են գտնվում մի շարք կամավորական գումարտակներ, որոնք ցանկացած պահ կարող են լուրջ խնդիրներ առաջացնել տնտեսական խորը ճգնաժամում հայտնված կիեւյան վարչախմբի համար: