Քաղաքական Միջազգային գլխավոր 

Նեւերով. Արեւմուտքը կլքի Ուկրաինային, իսկ նրա տնտեսությունը կվերականգնվի Ռուսաստանի օգնությամբ

Արեւմտյան գործընկերները ժամանակի ընթացքում կլքեն Ուկրաինային, իսկ նրա քայքայված տնտեսությունը ստիպված կլինի վերականգնել Ռուսաստանը:

Այս մասին հայտնել է Միացյալ Ռուսաստան կուսակցության խորհրդի նախագահ Սերգեյ Նեւերովը, նշելով, որ վերջին հաշվով ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ Եվրոպային Ուկրաինան հարկավոր չէ: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:

Նրա խոսքերով, ներկայումս Արեւմուտքի թեթեւ ձեռքերով իրականացվում է Ուկրաինայի քայքայման գործընթացը, ամերիկյան մարոնետների վերածված ուկրաինական իշխանությունները երկիրը գլորել են պատերազմի ու տնտեսական քաոսի մեջ, իսկ վերջնական քայքայումից հետո գործընկերները ուղղակի կհեռանան:

Նրա համոզմաբ, դա կլինի հերթական տնտեսական հարվածը Ռուսաստանին, որը ստիպված կլինի հսկայական ջանքերի ու ծախսերի միջոցով ձեռնամուխ լինել Ուկրաինայի վերականգնմանը:

Վերջում նա ավելացրել է, որ չնայած նման դժվարություններին, Ռուսաստանը կհաղթահարի նաեւ այդ խոչընդոտը, քանի որ Ռուսաստանը, Ուկրաինան ու Բելոռուսը դրանք սլավոնական ընտանիքի մեկ անբողջությունն են հանդիսանում:

Նույն շարքից