Քաղաքական Միջազգային գլխավոր 

Էսկոբար. Իրանը երբեք չի դառնա Միացյալ նահանգների վասալը

Վաշինգտոնը, ի դեմս Իրանի, չի կարող ձեռք բերել հերթական վասալին: Պատժամիջոցներից ձերբազատված ու քաղաքականապես անկախ Թեհրանն ի վերջո կխաթարի ԱՄՆ ասիական ծրագրերն ու կընդլայնի համագործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ:
Այս մասին հայտնել է բրազիլացի հայտնի լրագրող Պեպե Էսկոբարը, նշելով, որ վեցնյակի՝ իրանական միջուկային համաձայնագիրը կարեւոր նշանակություն կունենա մերձավորարեւելյան խնդիրների լուծման ճանապարհին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուշագրից հետո առաջիկա 90 օրերին Իրանի դեմ պատժամիջոցների որոշ մասը կչեղարկվեն, սակայն հիմնական պրոցեսը կընթանա 2016 թ.-ին: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Լրագրողի կարծիքով՝ չնայած Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ըննդիմությանը, Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո երկիրը բաց կլինի շահավետ բիզնեսի համար:

Սակայն վերջին հաշվով Իրանը չի պատրաստվում փոխել իր քաղաքական կուրսն ու ապահովել ամերիկյան իմպերալիզմի աճն Ասիական մայրցամաքում:

Լրագրողի խոսքերով, Իրանը փաստորեն վերադառնում է իրանական հեղափոխության ակունքներին՝ հավատարիմ մնալով իր հիմնական՝ ոչ Արեւելք ու ոչ էլ Արումուտք սկզբունքին՝ զարգացնելով գործընկերությունը Եվրոպայի հետ, միաժամանակ առավել սերտացնելով հարաբերությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ:

Նույն շարքից