Այս կենսական կարևորության օրգանն այնքան բարդ ու բազմաբնույթ է, որ գործառույթներն ու աշխատանքը կարելի է անվերջ ուսումնասիրել:
Viralnova.com-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր մարդկային ուղեղի մասին, որոնք, հավանաբար, ոչ բոլորին են հայտնի:
Մարդը կարող է ապրել ունենալով ուղեղի միայն մեկ կողմն անգամ:
Մարդու ուղեղը շարունակում է զարգանալ մինչև 50 տարեկանը:
Մարդու ուղեղում օրական մոտ 70 000 միտք է ծագում:
Ուղեղի մեծ մասն ակտիվ է անընդհատ, անգամ, երբ մարդ քնած է լինում: Իրականում մարդու ուղեղն ավելի ակտիվ է հենց քնած ժամանակ:
Ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ:
Ուղեղն ունի 160 930 կմ երկարությամբ տեղավորվող աքսոններ, որոնք նեյրոն նյարդային բջջի մաս են կազմում: Դրանք կարող են 4 անգամ պտտվել Երկրի շուրջը:
Ուղեղի վիրահատությունը հնագույն պրակտիկա ունի: Որոշ մշակույթներում մարդիկ անցքեր էին բացում գանգի վրա՝ փորձելով մեղմել ցավը կամ բուժել հիվանդությունը:
Ավելի մեծ ուղեղ ունենալը չի նշանակում ավելի խելացի լինել: Իրականում Ալբերտ Էյնշտեյնը համեմատաբար ավելի փոքր ուղեղ ուներ:
Ուղեղը ցավի ընկալիչներ չունի: Այն ոչինչ չի կարող զգալ: Հենց ընկալիչների բացակայությունն է թույլ տալիս բժիշկներին ուղեղի վիրահատություններ, երբ հիվանդը գտնվում է գիտակից վիճակում:
Հարավկորեացի Կիմ Ունգ Յոնգն ունեցել է երբևէ գրանցված ամենաբարձր IQ-ն՝ 210:
Ուղեղը մարդու ամենագեր օրգանն է. այն 60 տոկոս յուղ է պարունակում:
Մարդու ուղեղը կարող է մոտ 25 վտ լարում ստեղծել՝ ցանկացած պահի: Այն կարող է ապահովել լամպի աշխատանքի համար անհրաժեշտ հզորությունը:
Հղիության ընթացքում կնոջ ուղեղը նեղանում է: Այն իր նախկին չափսը վերականգնում 6 ամսվա ընթացքում:
Երբ մարդը ծնվում է, նրա ուղեղը գրեթե նույն չափն է ունենում, ինչ-որ հասուն տարիքում: Դա է պատճառը, որ երեխաները ծնվելիս մարմնի համեմատ մեծ գլուխ են ունենում:
Փորձագետները գնահատում են, որ կյանքի ընթացքում ժամանակակից մարդու ուղեղը կարող է մինչև մեկ քվադրիլիոն ինֆորմացիա հիշել:
Մարդկանց մումիայի վերածելու ժամանակ եգիպտացիները քթի միջով դուրս էին հանում մարդու ուղեղը: Հնագույն մարդիկ կարծում էին, որ ուղեղն այնքան էլ կարևոր մարմնի մաս չի եղել, որքան ստամոքսն ու սիրտը