Հասարակություն 

«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը ամրացման կարիք ունի

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայատանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը վերանորոգման, ամրացման կարիք ունի:

«Իսկ այն խոսակցությունները, թե գտնվում է խիստ վթարային վիճակում, իրականությանը չի համապատասխանում»:

«Մեր ճարտարապետների կողմից առաջարկվել են լուծման տարբերակներ: Հույս ունենք՝ Կոնցեսիոները կաշխատի մեր ճարտարապետների հետ ու կընտրեն այն հնարավոր տարբերակը, որն առաջխացում է նախկին ներկայացրած տարբերակի համեմատ»,- ասաց նա:

Մ. Մինասյանի խոսքով, եթե նախկին տարբերակով առաջարկվում էր ամբողջությամբ քանդել շենքը, նոր տարբերակով առաջարկվում է պահպանել միջուկը:

«Հանրային խորհրդում վերջին հանդիպման ժամանակ մենք բացատրեցինք, որ կարելի է շենքն օգտագործել, պահպանել մասնակի փոփոխություններով, բայց ոչ այնքան ակնառու, որ շենքը դառնա անճանաչելի, իսկ շենքի միայն մի մասի պահպանումն անընդունելի է»,- ասաց նա:

Նույն շարքից