Քաղաքական 

Ինչո՞վ է օգտակար ձմերուկը

Ամառային ամենասիրելի մրգերից մեկը` ձմերուկն օգտակար է.
Հարուստ լինելով պոտասիումով` ձմերուկը հրաշալի բնական էլեկտրոլիտ է` այսպիսով կարգավորելով նյարդերի ու մկանների աշխատանքը: Պոտասիումն է որոշում մեր մկանների կծկման հաճախականությունն ու ուժգնությունը, ինչպես նաև կարգավորում օրգանիզմում նյարդերի գրգռվածություննը:
Ձմերուկը պարունակում է լիկոպեն, որը հատկապես առողջարար է սրտանոթային համակարգի առողջության համար, և վերջերս նաև ճանաչվել կարևոր գործոն՝ ոսկրերի առողջության պահպանման համար: Ձմերուկը օգտակար է սրտանոթային համակարգին, քանի որ այն լավացնում է արյան շրջանառությունն ու կարգավորում արյան ճնշումը: Լիկոպինը, որը պարունակում է ձմերուկը (ինչպես նաև լոլիկը), նվազեցնում է թթվածնային ճնշումը, որը, որպես կանոն, ազդում է ոսկրերի այն բջիջների զարգացման վրա, որոնք ներգրավված են օստեոպորոզի պաթոգենզի մեջ: Սա նշանակում է, որ ձմերուկը օգտակար է ոսկրերի ամրության համար: Այն նաև հարուստ է պոտասիումով, որն օգնում է վերականգնել օրգանիզմի կալցիումը:
Եվս մեկ պատճառ ոսկրերի ու հոդերի առողջության ու ամրության համար:
Ձմերուկը բետա-կարոտինի հրաշալի աղբյուր է, որը օրգանիզմում փոխակերպվում է վիտամին A-ի: Այն օգնում ծիածանաթաղանթի պիգմենտների արտադրմանն ու կանխում աչքի խնձորակի` ծերացման հետևանքով առաջացած վնասվածքները, ինչպես նաև կանխում գիշերային կուրությունը: Վիտամին A-ն նաև նպաստում է առողջ մաշկ, ատամներ, փափուկ ու ոսկրային հյուսվածքներ ունենալուն:
Ձմերուկը պարունակում է ցիտրուլին ամինաթթուն, որը նվազեցնում է ճարպային բջիջներում ճարպի կուտակումը:-

Նույն շարքից