Ռազմական գլխավոր 

Հակառակորդը հրադադարը խախտել է 210 անգամ, խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից արձակվել է 140 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 27-ին և լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 210 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 98 արկ,  ՌՊԳ-7,  ՀԱՆ-17 և ՀՀՆ-9 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 29,  23 և 6 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նույն շարքից