Հալեպում ջրի ու էլեկտրականության մատակարարումը նախորդ օրերի համեմատ բարելավել է։ Հոսանք լինում է օրվա մեջ 6 ժամ, իսկ ջուրն արդեն հասանելի է շատ շրջաններում: Համացանցային ծառայությունները շարունակում են խափանված մնալ: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը։
Իրավիճակը քաղաքում շարունակում է մնալ լարված։ Երեկ զինյալ ահաբեկչական խմբավորումները Նայյալ թաղամասում հրթիռ են արձակել: Պայթյունի հետևանքով գրանցվել են վիրավորներ ու մեկ զոհ։ Հրթիռակոծվել է նաև Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասը, որտեղ արձանագրվել են նյութական վնասներ։