Vedomosti.ru կայքի փոխանցմամբ՝ սպանված լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն դատարանը դատապարտել է մահապատժի։
Սեյֆ Ալ-Իսլամին մեղադրել են պետական անվտանգությունը խախտելու, բանտից փախուստի փորձ անելու և ազգային դրոշը պղծելու համար։
Նշվում է, որ դատարանը վճիռ է կայացրել Քադաֆիի ժամանակների մի խումբ նախկին պաշտոնյաների դեմ։ Նրանք մեղավոր են ճանաչվել ռազմական հանցագործությունների և 2011-ին բողոքի ակցիաների ճնշման ժամանակ ցուցարարների մահվան համար։