Հայաստան գլխավոր 

Կառավարություն է վերջնական որոշում, իսկ Կառավարությունն առանց ԱԺ-ի նման որոշում չի կայացնի. Ե․ Զախարյան

ԱԺ-ում երբ փորձ էր արվում ներկայացնել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունները, որոնք կատարվել էր Համաշխարհային բանկի կողմից, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ամփոփ տեղեկացրեց. «Պարզվում է մարդիկ հիմնավորում են, որ «Նաիրիտը» պետք է փակել»:

Նշենք, որ պատգամավորները հրաժարվեցին լսել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին իրենց ուսումնասիրությունները ներկայացնել, քանի որ վերջիններս հրաժարվել էին լրագրողների ներկայությամբ դա անել:

Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե միջազգային փորձագետների ուսումնասիրությունների արդյունքում առաջացած կարծիքը հիմք չի կառավարության որոշելիքի համար: «Կառավարություն է վերջնական որոշում, իսկ Կառավարությունն առանց ԱԺ-ի նման որոշում չի կայացնի»,- ասաց նա և հավելեց, թե բացի այդ, ԱԺ-ն էլ հանձնաժողով է ձևավորել և  նրանք էլ իրենց կարծիքը պետք է ներկայացնեն:

«Մի բան եմ ուզում ասել, որ բոլորի համար պարզ լինի. ՀՀ կառավարության և իշխանությունների դիրքորոշումը ճանապարհներ փնտրելն է՝ գործարանը վերագործարկելու համար: Մենք պատրաստ ենք ցանկացած առաջարկություն ընդունել, պարտքերով հանդերձ, որ կան՝ 120 մլրդ պարտք, հնարավորություն ստեղծել ներդրողների համար, կատարել համապատասխան ներդրումներ գործարանը վերագործարկելու համար: Պատրաստ ենք քննարկել, վերագործարկել, հենց միայն մեկ պատճառով, որ գործարանի չվերագործարկումը իր հետ բերելու է սարսափելի մեծ ծավալի ծախսեր, որը կառավարությունը պատրաստ չէ իրականացնել: Չթվա տրիկոտաժի, կաթի գործարան է, որ սնանկացման դնեն, ու կտրտեն, այդպես չէ, քիմիական գործարան է և անգամ սնանկացման համար կարևոր գործընթաց է գնում»,- ասաց նա:

Նույն շարքից