Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ` ազատվելով ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից, հայտնում է ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Մասիս Միքայելյանն ազատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր` գնդապետ Բորիս Դավիդովին ԼՂՀ պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։
Համաձայն մեկ այլ հրամանագրի՝ գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 32964 զորամասի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։