Rbc.ru կայքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը` պատասխանելով շոտլանդացի ազգայնականների նոր նախաձեռնությանը, հայտարարել է, որ Շոտլանդիայի անկախության մասին նոր հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չկա։ Պատճառը այն է, որ անցյալ տարի այդ հանրաքվեն անցկացվեց և այդ գաղափարը մերժվեց:
«Կարևոր է, որ հանրաքվեն օրինական ուժ ուներ և վերջակետ դրեց այդ հարցում, ուստի ես ևս մեկ հանրաքվե անցկացնելու կարիք չեմ տեսնում»,-ասել է նա: