Russian.rt.com կայքի փոխանցմամբ՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին մեկնել է Իրան:
Ֆեդերիկա Մոգերինին Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահի, Մեջլիսի նախագահի և ԱԳ նախարարի հետ:
Հիշեցնենք, որ միջուկային խնդրի կարգավորման շուրջ Վիեննայում Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված համաձայնությունից հետո առաջին բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան է մեկնում Իրան: