Տերնոպոլի դատախազությունը շրջանային դատարանի քննությանն է փոխանցել 2 հանցավոր խմբերի գործի քննությունն, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների ոտնահարման ու մարդկանց առեւտրի մեջ:
Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, նախաքննությունը պարզել է, որ 2014-2015 թթ-ի ընթացքում հանցավոր խմբի անդամները Տերնոպոլի, Լվովի ու Զակարպատյան շրջանների 14 բնակիչների ծանր սոցիալական իրավիճակից օգտվելով, նրանց աշխատանքային ստրկության են դրդել:
Չարագործները խաբեությամբ նրանց տեղափոխել են արտասահման՝ ջերմոցային տնտեսություններում աշխատելու համար ու ենթարկել անմարդկային շահագործման:
Աշխատանքային անլեգալների շարքերում եղել է անչափահաս աղջիկ ու հղի կին:
Հանցավոր խմբի անդամներին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում: