Ֆրանսիան պետք է վճռորոշ դերակատարում ունենա Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Այս մասին հայտնել է ֆրանսիացի տնտեսագետ Լորանս Դազիանոն, նշելով, որ եվրոպական երկրներն իրականում շահագրգռված չեն Ռուսաստանի հետ լարվածության շիկացմամբ, ուստի Ֆրանսիայի խնդիրն է միջնորդի դեր կատարել Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ հարաբերությունների նորմալեցման գործընթացում:
Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Տնտեսագետի կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի Եվրոպան ձերբազատվի ուկրաինական ճգնաժամից, համագործակցի Ռուսաստանի հետ սիրիական խնդրի, էներգետիկ, իրանական միջուկային զենքի ու հունական հարցի կարգավորման բնագավառներում:
Նրա խոսքերով, Եվրոպան պետք է վերջապես ձերբազատվի ամերիկյան կախվածությունից ու մայրցամաքում հարցերը լուծի առաջնորդվելով սեփական շահերից:
Վերջում նա հիշեցրել է, որ Եվրոպայի տնտեսությունը էականորեն կախված է ռուսական գազի ներկրումից ու այս իրողությունն երբեք չպետք է անտեսվի: