Հասարակություն 

Ոստիկանությունը ակտիվիստներին դուրս է բերել Ամիրյան փողոցից

Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները, ինչպես հայտարարել էին նախապես, այսօր հուլիսի 28–ի երեկոյան անցան անհնազանդության կտրուկ միջոցների` նախ 3 րոպեով նստեցին Տիգրան Մեծ պողոտայի` Կառավարության շենքին հարակից երթեւեկելի հատվածում, ապա`Ամիրյան–Կողբացի խաչմերուկում, որտեղից ոստիկանները նրանց քաշքշելով եւ ուժ կիրառելով դուրս բերեցին մայթ։

Ակտիվիստները նորից փորձում են նստել Ամիրյան փողոցում, իրավիճակը լարված է, ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ անընդհատ վեճ ու հրմշտոց է բռնկվում։

Նշենք, որ շարժումը հայտարարել է, որ հուլիսի 27-ից 72-ժամյա նստացույց է սկսում։ Սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տալիս մոտենալ հրապարակի կենտրոնի գորգին։ Ակտիվիստները գիշերել են Հանրապետության հրապարակում։ Գիշերը խաղաղ է անցել, առավոտից վերսկսվել են ակտիվիստների անհնազանդության ակցիաները։

Նույն շարքից