Հասարակություն 

Ուկրանացի սահմանապահը կրակ է բացել ու վիրավորել ռուս բնակչին

Ուկրաինացի սահմանապահը կրակ է բացել Ռոստովի շրջանի 2 բնակչի ուղղությամբ, որոնք չհատելով սահմանը, փորձել են սելֆի անել ուկրաինական սահմանային ուղեկալի փոնին:
Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ արդյունքում նրանցից մեկը վիրավորվել ու տեղափոխվել է շրջանային հիվանդանոց:

Ռուսաստանի սահմանապահ վարչության տվյալներով դեպքը տեղի է ունեցել Ռոստովի շրջանի Նովոռուսկի խուտորի մոտակայքում, որտեղ երկու զբոսաշրջիկներ փորձել են լուսանկարվել ուկրաինական սահմանապահ ուղեկալի փոնին:

Սահմանապահը կանգ առ հրամանից հետո կրակ է բացել նրանց ուղղությամբ, այն դեպքում երբ քաղաքացիները գտնվել են Ռուսաստանի տերիտորիայում:
Կրծքից հրեզանային վնասվածք ստացած զբոսաշրջիկին առաջին օգնություն են ցուցաբերել ռուս սահմանապահներն, իսկ այնուհետեւ մեքենայով տեղափոխել հոսպիտալ:

Նույն շարքից