Դոնբասի Շիրոկինո բնակավայրի հրետակոծության հետեւանքով ԵԱՀԿ դիտորդական խմբի ղեկավարը ստացել է ուղեղի ցնցում ու վիրավորվել ոտքից:
Այս մասին ասվում է ԵԱՀԿ ամենօրյա զեկույցում, որում նշվում է, որ կեսօրին հյուսիս-արեւմտյան ուղղությամբ բնակավայրը ենթարկվել է ականանետային հրետակոծության, ինչի հետեւանքով արկերից մեկը ընկել է դիտորդական խմբից 5 մետր հեռավորության վրա: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Վիրավորված դիտորդը տեղափոխվել է հիվանդանոց, առաքելության մյուս անդամները բարեբախտաբար չեն տուժել:
Ականանետային հրետակոծությանը հաջորդել է անկանոն հրաձգություն, ինչից հետո ԵԱՀԿ դիտորդները ստիպված են եղել լքել բնակավայրը: