Հասարակություն 

Աշխարհի ամենամեծ պաղպաղակը ստեղծել են Նորվեգիայում

Նորվեգացի հրուշակագործ Հեննինգ Օլսենը ներկայացրել է կոնով պաղպաղակի ամենամեծ չափաբաժինն աշխարհում, հայտնում է Euromag–ը:

3 մետր բարձրություն ունեցող գլուխգործոց-պաղպաղակը Կրիստիանստադի լողափ է բերվել ուղղաթիռով, որտեղ 9000 այցելու էր հավաքվել` պաղպաղակից ճաշակելու ցանկությամբ:

Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի ներկայացուցիչ Գլեն Փոլարդը հաստատել է, որ նորվեգական քաղցրավենիքն իր չափերով գերազանցել է  2011-ի նախորդ ռեկորդակիրներին:

Հեննինգ Օլսենի ստեղծագործությունը բաղկացած է 40 լիտր լորամրգի տնական մուրաբայից, 1080 լիտր վանիլային պաղպաղակից և 60 լիտր շոկոլադից: Միայն կոնը 75 կգ է կշռել:

Նույն շարքից