Հասարակություն 

Ուսանողական լավագույն քաղաքները

Փարիզը, Լոնդոնը և Սինգապուրը ճանաչվել են աշխարհի լավագույն ուսանողական քաղաքները, այս մասին վկայում են QS Вest student cities 2014-ի տվյալները, որոնք կազմել է РИА Новости-ն՝ բրիտանական QS Quacquarelli Symonds-ի հետ համագործակցությամբ: Ցանկի կազմմանը մասնակցել են 250 հազարից ոչ պակաս բնակչություն ունեցող քաղաքները, որտեղ կա նվազագույնը երկու՝ QS World University Rankings-ի աշխարհի լավագույն համալսարանների ցանկում ընդգրկված համալսարան: Այդ պայմաններին համապատասխանում է 98 քաղաք, որոնցից QS-ը ընտրել է 50 լավագույններին: Քաղաքները գնահատվել են 5 չափանիշներով՝ քաղաքի համալսարանների հեղինակությունը, հայտնիությունը ուսանողների շրջանում, կյանքի մակարդակը, գործատուների մոտ հայտնիությունը և կրթության հասանելիությունը:  Ինչպես և անցյալ տարի, այս տարի ևս, առաջին տեղում Փարիզն է, երկրորդում նույնպես մնացել է Լոնդոնը, իսկ Սինգապուրը քսաներորդ տեղից բարձրացել է երրորդ տեղ: Չորրորդ և հինգերորդ տեղերում են ավստրալական Սիդնեյ և Մելբուրն քաղաքները: Ցանկի տասնյակում ներառվել են Հոն Կոնգը, Բոսթոնը և Մյունխենը, իսկ վերջին հիսուներորդ տերում ճապոնական Կիոտո քաղաքն է:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Նույն շարքից