Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական APA լրատական գործակալությունը տեղեկություն էր տարածել, թե ադրբեջանական զինուժը հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել Աղդամի շրջանում։