Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը խոստանում է կազմակերպել Օբամայի այցն Ուկրաինա

Interfax.ru լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալին լրագրողներին խոստանում է կազմակերպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցն Ուկրաինա։

«Օբամայի այցն Ուկրաինա կարևոր է։ Պարզ է, որ ես կաշխատեմ այդ ուղղությամբ՝ նման հնարավորություն ապահովելու համար։ Ինչպես նաև կաշխատեմ ապահովել Ուկրաինայի նախագահի այցն այստեղ՝ ԱՄՆ»,- նշել է դեսպանը։

Դեսպանը նաև նշել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի փոխգործակցությունն ունի բոլորովին այլ որակական բնույթ։

 

Նույն շարքից