Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից հուլիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 2584 դիմում և գրություն: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներով և գրություններով բարձրացված հարցերի լուծումը պատշաճ ապահովելու կամ, եթե բարձրացված հարցը քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս է, քաղաքացիներին դիմումի կամ գրության համապատասխան հասցեատիրոջն ուղղորդելու նպատակով:

